Արևելյան Երուսաղեմում ծայրահեղ աջ հրեա ակտիվիստների, պաղեստինցիների եւ իսրայելական ոստիկանության դաժան բախումների արդյունքում տասնյակ մարդիկ են տուժել:
Հինգշաբթի ուշ երեկոյան Դամասկոսի քաղաքային դարպասների մոտ «Մահ արաբներին» բղավող ծայրահեղ ազգայնական հրեաները դիմավորեցին պաղեստինցի ցուցարարներին, փոխանցում է BBC-ն:
Ոստիկանները, ովքեր փորձում էին լռեցնել երկու խմբերին, լուսաձայնային նռնակներ եւ արցունքաբեր գազ են նետել ցուցարարների վրա, որոնց մի մասը քարեր եւ շշեր էր նետում:
Ձերբակալվել է շուրջ 30 մարդ, հայտնում է Haaretz- ը:
Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ առնվազն 100 պաղեստինցի է վիրավորվել, այդ թվում, 21-ը հոսպիտալացման կարիք ուներ:
Լարվածությունն արդեն մի քանի օր է սրվում է: Հինգշաբթի օրը պաղեստինցիները ոստիկանությանը մեղադրեցին նրանում, որ վերջիններիս փորձում են խանգարել իրենց անցկացնել Ռամադանի սովորական երեկոյան հավաքները Դամասկոսի դարպասների մոտ:
Ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ «վճռականորեն է գործելու բռնության եւ բոլոր տեսակի անկարգությունների դեմ», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:





























