Եվրամիությունը բավական հստակ հայտնել է իր դիրքորոշումը, այն է՝ բոլոր գերիները եւ պատանդները պետք է վերադարձվեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Երեւանում՝ պատասխանելով Ադրբեջանի գործողությունների մասին հարցին, ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:
Նախարարն ընդգծեց, որ բոլոր գերիները եւ պատանդները պետք է վերադարձվեն, եթե վստահության մթնոլորտ ստեղծելու փորձ է արվում:
«Ես միայն կարող եմ հաստատել ԵՄ դիրքորոշումը»,-եզրափակեց նա:





























