Ավարտվել են Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց եւ Գ.Նժդեհ փողոցների հատման մասում` նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարակից տարածքում, ավտովթարից հետո վնասված ստորգետնյա անցման հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից։

«Նախկին կինոթատրոնի վնասված սյունն էլ վերականգնելու է շենքի սեփականատերը։ Այժմ ընթանում է վերակառուցման նախագծի համաձայնեցման գործընթացը։ Քաղաքապետարանը մեկ անգամ մերժել է սեփականատիրոջ դիմումը, քանի որ վերջինս ցանկանում էր փոխել շենքի արտաքին տեսքը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ավարտվել են Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց և Գ.Նժդեհ փողոցների հատման մասում` նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի...

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Понедельник, 26 апреля 2021 г.