Մինչև ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գործարար Դավիթ Մկոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարզվում է, ըստ օրենքի եթե մեքենայի 2 պետ. համարանիշները կորցրեցիր, ապա չես կարող վերականգնել, ստիպված պետք է նորից գնես։

Կրեատիվ գողերը գողանում են համարանիշները, թողնում են telegram հեռախոսահամար։ Զանգում ես, գրում են փրկագինը` համարանիշներիդ արժեքի 50%-ը։ Վճարումը կատարվում է

Bitcoin-ի միջոցով։ Ապրիլի 24-ին նման ձևով գողացան արդեն 3-րդ ծանոթիս համարները։ Լավ էին հաշվարկել` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը բոլորը Ծիծեռնակաբերդում կլինեն։

Օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվում, որը կլուծի այդ հարցը և հնարավորություն կընձեռի 2 կորցրած համարների դեպքում վերականգնել համարները իսկ ԱԱԾ-ն ակտիվ որոնողական աշխատանքներ է տանում, որ բռնի հանցագործներին - կմտածեիք դուք։ Но нет!

Մեր իրականության մեջ Ոստիկանության տեսուչի անվրդով ձայնը ասաց` «բան չես կարա անես ախպերս, լուչշե վճարես էտ 80,000֏։ Գիշերը մասիվները Լաաավ սրբել են»։

Կառաջարկեմ`

1) դրսում մեքենա կայանելուց հանել գոնե 1 հատը, կամ

2) պատվիրել կեղծ համարներ, օրիգինալները պահել։

3) ՃՈ կայքում FAQ բաժնում ավելացնել որ համարանիշների կորստի դեպքում Իզուր տեղը չծանրաբեռնել թեժ գիծը, միևնույն է «լուչշե վճարեք»։

Հ.Գ. իսկ ձեզ նման դեպք հանդիպե՞լ է»:

Մինչև ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։ Պարզվում է, ըստ օրենքի...

Опубликовано David Mkoyan Понедельник, 26 апреля 2021 г.