Եվրահանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում Հայաստանին 5 մլն եվրո է հատկացրել` հատուկ կրթությանն աջակցելու նպատակով, հաղորդում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը:
Վերջին 8 տարիների ընթացքում ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Հայաստանում կրթական ոլորտի բարեփոխումների իրականացմանը: Այդ բարեփոխումների նպատակն է մասնագետների հնարավորությունները համապատասխանեցնել աշխատաշուկայի եւ մասնավոր գործատուների պահանջներին:
Բարեփոխումների իրականացման գործընթացում ԵՄ-ն համագործակցում է ԿԳՆ-ի, Ֆինանսների եւ էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաեւ հասարակական կառույցների հետ:




























