Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունում չի քննարկել Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հարցազրույցի արտահոսքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք քննարկել են մեր սովորական գործերը»,- ասել է նա լրագրողներին՝դուրս գալով Սմոլենսկայա հրապարակում գտնվող շենքից:
Չորեքշաբթի Ջալալին այցելել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ ավելի քան երկու ժամ էր անցկացրել:
Ապրիլի 25-ին արեւմտյան որոշ լրատվամիջոցներ հատվածներ էին հրապարակել Զարիֆի հետ չհրապարակված հարցազրույցից, որը նա, իբր, տվել էր մարտին: Տեքստային տարբերակից բացի, նաեւ աուդիո ֆայլ էր հրապարակվել, որում լսվում էր Զարիֆի ձայնը:
Ձայնագրությունում նա քննարկում է 2015 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ալ-Քուդսի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի այցը Մոսկվա 2015 թվականին, Միջուկային գործարքի ճակատագիրն եւ դրա մասնակիցների վերաբերմունքը դրան, հակամարտությունը Սիրիայում եւ Ռուսաստանի դերը դրանում, ինչպես նաեւ հարաբերությունները Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ





























