«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի դիտարկել եւ չի քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը՝  պարզելու իշխող «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջարկված Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի՝Սահմանադրության պահանջների համապատասխանության հարցը: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նշենք, որ այդ նպատակով «Բարգավաճ Հայաստանին» խորհրդարանականների 27 ձայն անհրաժեշտ կլինի, որը կուսակցությունը չունի: ԲՀԿ-ն իր տրամադրության տակ ընդամենը 23 ձայն ունի: Այսպիսով, եթե «Բարգավաճ Հայաստանը» որոշի դիմել Սահմանադրական դատարան, ապա կունենա «Լուսավոր Հայաստան»-իաջակցության կարիքը: Ընդդիմության երկու խմբակցություններն ունեն ընդամենը 40 պատգամավոր:

Հիշեցնենք, որ փոփոխությունների բուն էությունը ընտրական քարոզարշավի անցկացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության սահմանումն է: Ինչպես արդեն նշել են փորձագետները, իշխանությունները հապճեպ կերպով փաթեթ են նախապատրաստել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝Սյունիքի մարզ կատարած այցի ձախողումից հետո, որի բնակիչները նրան վռնդել էին՝ մեղադրելով դավաճանության մեջ: