Ըստ Eurostat գործակալության ուսումնասիրության` Եվրամիության ամենահարուստ երկիրը Լյուքսեմբուրգն է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են հունիսի 21-ին:

2010 թ-ին Լյուքսեմբուրգի քաղաքացիների կյանքի որակի ցուցանիշը (մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գնողունակության հարաբերակցությամբ) 283 կետի մակարդակի վրա է եղել, այն դեպքում, երբ ԵՄ երկրների համար միջինը վերցված էր 100 կետանոց մակարդակ:

Նիդեռլանդներում կյանքի մակարդակը մեկ երրորդով (134 կետ) բարձր է ԵՄ միջինից:  Երրորդ տեղում է Դանիան` 125 կետանոց արդյունքով: Առավել վատ ցուցանիշներ են արձանագրվել Ռումինիայում (45 կետ)  եւ Բուլղարիայում(43 կետ), գրում է Lenta.ru-ն:

Լյուքսեմբուրգի հաջողությունը, որը մեկ անգամ չէ, որ ղեկավարում է ցուցակլը, փորձագետները բացատրում են նաեւ հարեւան երկրներից աշխատանքային միգրացիայի հանգամանքով: Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի քաղաքացիները, որոնք աշխատում են Լյուքսեմբուրգում,  հարկերի որոշ մաս վճարում են այդ երկրում, սակայն շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկում չեն արտացոլվում: