Վարչապետ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով ժամանել է Պեկին, որտեղ այսօր նախատեսվում են նրա բանակցությունները ՉԺՀ-ի պետխորհրդի ղեկավար Վեն Ցզյաբաոյի հետ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ռուսաստանի կառավարության առաջնորդն այստեղ երկկողմ հանդիպումների շարք կանցկացնի, այդ թվում ՉԺՀ-ի ղեկավար Հու Ցզինտաոյի հետ։ Պեկինում Պուտինը կհանդիպի նաեւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ եւ կմասնակցի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 60-ամյակին նվիրված արարողություններին, ինչպես նաեւ Չինաստանում ռոսերեն լեզվի տարվա փակմանը։ Վարչապեի այցի ընթացքում կստորագրվեն ավելի քան 20 համաձայնագրեր, այդ թվում՝ բանկային ոլորտում։
Ռուսաստանի կառավարության աշխատակզմի ղեկավար Յուրի Ուշակովի խոսքերով, ՉԺՀ այցի ընթացքում նախատեսված է Պուտինի հանդիպումը Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի, Աֆղանստանի երկրորդ փոխնախագահ Կարիմ Հալիլիի, Պակիստանի վարչապետ Յուսուֆ Գիլանի եւ Իրանի առաջին փոխնախագահ Մուհամմադրեզա Ռահիմիի հետ։




























