Սահմանային գոտում առանց համապատասխան թույլտվության անօդաչու թռչող սարքերից նկարահանումն ու օգտագործումը կպատժվի 100 հազար դրամ տուգանքով: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Պետական սահմանի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հանրապետության Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը: 

Ըստ նրա՝ 2020 թվականին փետրվարին ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները բարձրացրեցին հարցն այն մասին, որ տեսանկարահանումներն ու անօդաչու թռչող սարքերի օգտագործումը զբոսաշրջիկների եւ սահմանամերձ գոտիների բնակիչների կողմից կարող են բացասաբար ազդել անվտանգության վրա: «Մասնավորապես, նկարահանման արդյունքում կարող են բացահայտվել Հայաստանի սահմանի պաշտպանության հնարավոր թույլ կետերը: Բացի այդ, աճել է ԱԹՍ-ների միջոցով մաքսանենգության փորձերի թիվը», - ասաց Մելքոնյանը:

Այս կապակցությամբ  հանրապետության վարչապետի հանձնարարականների հիման վրա, ԱԱԾ-ն փոփոխություններ է մշակել «Պետական սահմանի մասին» օրենքում: Դրանք, մասնավորապես, արգելք են ենթադրում այլ պետության տարածքում նկարահանելու, օբյեկտների, աշտարակների, տրանսպորտային միջոցների սահմանապահների կողմից օգտագործվող ինժեներական կառույցների, ինչպես նաեւ սահմանային գոտում (սահմանից 1 կմ հեռավորության վրա) անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար՝ առանց համապատասխան թույլտվության:

Մելքոնյանը նշեց, որ նման կարգավորումներ գոյություն ունեն ԱՊՀ մի շարք երկրների օրենսդրության մեջ: Մասնավորապես, Ռուսաստանում եւ Բելառուսում:

Սահմանափակումների խախտումը կպատժվի 100 հազար դրամ տուգանքով: Պաշտոնյան ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ օրինագիծը նախաձեռնվել է դեռ 2020-ի ամռանը՝ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից առաջ, եւ դա կապված չէ Սյունիքի սահմանային գոտում նկարահանման համար լրագրողներից թույլտվություն ստանալու խնդրի հետ: «Կանոնակարգը դեռ չի շոշափել այս տարածքը, եւ մինչեւ սահմանները պարզելու գործընթացի ավարտը քաղաքացիները չեն տուգանվի»,- հավաստիացրեց ԱԱԾ ներկայացուցիչը:

Բավականին երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ պրոֆիլային հանձնաժողովի դրական եզրակացությունը: