Երեւանի մետրոպոլիտենում երեք լեզուներով ցուցանակների թարմացումն ավարտվել է: Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:

Նա լուսանկարներ է հրապարակել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որոշ ժամանակ ռուսերենով ցուցանակները հեռացրել էին «Մարշալ Բաղրամյան», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» եւ «Շենգավիթ» կայարաններից, որտեղ մնացել էին միայն հայերենով եւ անգլերենով ցուցանակներ: