Գեղարքունիքի մարզում շատ աշխատատեղեր կան: Այս մասին բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Նախարարությունում կրճատումներ են սպասվում:

Նա քաղաքացիներին կոչ արեց դիմել եւ աշխատանքի ընդունվել:

«Մարալիկում ընկերս ասաց, որ տեքստիլ արտադրությունում եւս շատ աշխատատեղեր կան»,-հավելեց Քերոբյանը:

Նա պարզաբանեց, որ նախարարության բոլոր քայլերն ուղղված են աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Նշենք, որ գյուղատնտեսական խորհրդակցության բաժնում օպտիմալացման արդյունքում աշխատանքից կզրկվի 69 մարդ: