Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության հրթիռների արձակման է պատրաստվում, հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Երկրի արեւելյան ափից դեռ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, մոտ հեռահարության հրթիռներ են արձակվել։ Ինչպես հայտնում է «Вести»-ին, այս անգամ ակտիվություն է նկատվում երկրի արեւմտյան բազաներից մեկում։ Միեւնույն ժամանակ, Հյուսիսային Կորեայի ափերին արգելված են նավարկությունները։

Նմանատիպ փորձարկումներ անցկացնելով՝ Փհենյանը խախտում է միջմայրցամաքային հրթիռների հետ կապված, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված արգելքը։ Այս առիթով նախօրեին հայտարարությամբ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Միշել Մոնտասը։ Նա Հյուսիսային Կորեային կոչ է արել հեռու մնալ քայլերից, որոնք կմեծացնեն տարածաշրջանային լարվածությունը։ Ինչպես հայտնում է NEWSru.coм-ը, բոլոր հինգ հրթիռները բաց են թողնվել երկուշաբթի Հյուսիսային Կորեայի արեւելյան ափին գտնվող Մուսուդան արձակման կայանից։