Կառավարությունը սեփական որոշմամբ ցանկանում է փոխել «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրություն` նշելով, որ հոգաբարձուների խորհրդի 65 տոկոսը պետք է լինեն իր ներկայացուցիչները. այս նախագիծը ծայրահեղ իրավական անգրագիտություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դասախոս Արսեն Թավադյանը։
«E-draft-ում դրվել է իրավական ակտի նախագիծ (հղումը մեկնաբանության մեջ), որով կառավարությունը սեփական որոշմամբ ցանկանում է փոխել «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը` նշելով, որ հոգաբարձուների խորհրդի 65 տոկոսը պետք է լինեն իր ներկայացուցիչները:
Այս նախագիծը ծայրահեղ իրավական անգրագիտություն է: Նույն ձեւ ինչ կառավարությունը կարող է որոշում կայացնել ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելու մասին, ԵՊՀ-ն կարող է որոշում կայացնել կառավարության կառուցվածքը փոփոխելու մասին: Երկու դեպքում էլ իրավական հետեւանքը լրիվ նույնն է լինելու:
Պատճառը երեւի այն է, որ ՀՀ նախագահը վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքը չի ստորագրել եւ ուղարկել է Սահմանադրական դատարան: Հիշեցնեմ` այդ օրենքով տվյալ պահի քաղաքական իշխանությունը ստանալու էր բուհերի նկատմամբ քաղաքական վերահսկողության բացարձակ լծակներ:
Ճիշտ է` կառավարությունն ամեն կերպ հերքում էր, որ օրենքի նպատակը բուհերի վերահսկողությունն էր, բայց e-draft-ում դրված նախագիծն այլ բան է ապացուցում:
Հակասահմանադրական ճանապարհով չստացվեց վերահսկել բուհերը, որոշեցին անգրագետ հակասահմանադրական ճանապարհով փորձել»,- գրել է նա։
Նշենք, որ ըստ նախագծի, առաջարկվում է միասնականացնել հոգաբարձուների բոլոր խորհուրդների թվակազմը՝ սահմանելով այն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նվազագույն շեմին (20 հոգի) համապատասխան, ինչպես նաև սահմանել ներկայացվածության հետևյալ բաշխվածությունը՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։ Նախագծի հղումը ստորեւ
E-draft-ում դրվել է իրավական ակտի նախագիծ (հղումը մեկնաբանության մեջ), որով կառավարությունը ՍԵՓԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ցանկանում է...
Опубликовано Арсеном Тавадяном Пятница, 30 апреля 2021 г.





























