.
Թուրքական դատարանը ձերբակալել է կրիպտոարժույթների առեւտրով զբաղվող Thodex հարթակի տնօրենի քրոջն ու եղբորը
Թուրքական դատարանը ձերբակալել է կրիպտոարժույթների առեւտրով զբաղվող Thodex հարթակի տնօրեն Ֆարհուք Ֆաթիհ Օզերի քրոջն ու եղբորը, հաղորդում է Reuters-ը:
Վերջին մեկ շաբաթում հաշիվների նկատմամբ հասանելիության արգելափակման ու գումար հանելու գործով ձերբակալվել է 83 մարդ:
Ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակվել:
Thodex հարթակը, որն ամեն օր հարյուր միլիոնավոր դոլարի չափով կրիպտոարժույթ է մշակում, անցած շաբաթ իր կայքում հայտնել է, որ կփակվի 4-5 օրով:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիան 4 երկրներ Օզերին փնտրելու համար ստորաբաժանումներ է ուղարկել:
ԶԼՄ-ների պնդմամբ՝ Օզերը կարող էր 2 մլրդ դոլար յուրացնել, իսկ Սոյլուն հայտնել է, որ ընկերության պորտֆելը կազմում է 108 մլն դոլար:



























