Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 29-ին բաժին է ներկայացել 44-ամյա Թադևոս Հ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ (Շորթումը) և 322-րդ (Ինքնիրավչությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:


























