Երեւան-Երասխ ավտոճանապարհի 56-րդ կմ-ում հունիսի 21-ի երեկոյան Opel մակնիշի 24 ՕՕ 338 համարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արարատ քաղաքի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չպարզված համգամանքներում Opel-ը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել գազատարին, սակայն հրդեհ չի բռնկվել:

Վթարի հետեւանքով, ավտոմեքենայի վարորդ` Արարատի մարզի Երասխավան գյուղի բնակիչ 45-ամյա Սուրեն Ավդոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի քաղաքային հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: