ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Մոսկվա, այսպիսով ավարտելով իր եվրոպական այցելությունները: Նա այսօր նախատեսում է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես հաղորդվում է, Քլինթոնը փորձելու է Իրանի միջուկային ծրագրի եւ համաշխարհային սպառազինության կառավարման հարցերում ստանալ Ռուսաստանի աջակցությունը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ «աշխարհի չի կարող անվերջ սպասել ապացույցների, որ Իրանը միջուկային զենք չի արտադրում»: Միաժամանակ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ամերիկյան չինովնիկները հայտարարում են, որ իրենք Ռուսաստանից կամ աջակցություն են ակնկալում, կամ առնվազն չեզոքություն` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելւ ժամանակ, եթե, իհարկե, Իրանը չդադարեցնի ուրանի հարստացումը մինչեւ այս տարվա վերջ:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում «վետո»-ի իրավունք ունի եւ բազմիցս հայտարարլ է, որ պատժամիջոցների կիրառումը անարդյունավետ միջոց է համարում: Այդուհանդերձ, Դ. Մեդվեդեւը վերջին ժամանակներս հասկացնել է տվել, որ վերջին հաշվով, պատժամիջոցների կիրառումը կարող է անխուսափելի դառնալ:




























