Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման մասին Կառավարության նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել գյումրեցիների շրջանում, որոնք ստորագրահավաք են սկսել որմնանկարները վերադարձնելու պահանջով:
Ստորագրահավաքի առաջին փուլով, 4053 ստորագրություններով պահանջագիրը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն պաշտոնական գրությամբ ուղարկել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Իսկ ստորագրահավաքը շարունակվում է:
Նշենք, որ Մինասի որմնանկարները տեղափոխվել են Երեւան եւ կտեղադրվեն «Զվարթնոց» օդանավակայանում:




























