Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի եւ նրա կնոջ ՝ Մելինդա Ջենիֆերի դուստրը ծնողների ամուսնալուծությունը «ամբողջ ընտանիքի համար ոչ հեշտ ժամանակաշրջան» է անվանել:
«Առայժմ ես ինքս եմ փորձում գլուղ հանել իմ հույզերից եւ նրանից, թե ինչպես է ավելի լավ աջակցել ընտանիքի անդամներին»,- ասվում է Instagram-ում Ջենիֆերի գրառման մեջ:
Նա հավելել է, որ չի մեկնաբանի ամուսնալուծության մանրամասները, բայց շնորհակալություն է հայտնել իր բաժանորդներին «բարի խոսքերի եւ աջակցության», ինչպես նաեւ «իր ընտանիքի մասնավոր կյանքը հարգելու համար»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծվելու մասին: Գեյթսերը պատմել են, որ 27 տարվա ամուսնության ընթացքում իրենք երեք հիանալի երեխաներ են դաստիարակել եւ ստեղծել են բարեգործական հիմնադրամ, որը գործում է ամբողջ աշխարհում: Զույգը ծանոթացել է 1987 թվականին, երբ Մելինդան եկել է աշխատելու Microsoft-ում: Նրանք ամուսնացել են 1994 թվականին՝ Հավայան կղզիներում: Գեյթսը աշխարհի հինգ ամենահարուստ գործարարներից մեկն է, նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է 130 միլիարդ դոլար:





























