Թուրքիայի Քոնիա նահանգի Յունաքի շրջանում 29-ամյա Բեդիա Փեյնիրջին որսորդական հրացանով սպանել է ամուսնուն։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Յունուքի շրջանի ընտանիքներից մեկում կինը վիճել է ամուսնու հետ, որը ողբերգությամբ է ավարտվել։ 29-ամյա Բեդիան դեռեւս անհայտ պատճառով տանը գտնվող որսորդական հրացանով 3 երեխաների աչքի առաջ գնդակահարել է ամուսնուն՝ 45-ամյա Յըլմազ Փեյնիրջիին։




























