ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Աֆղանստան եւս 13 հազար զինվորական ուղարկելը։ Ինչպես հայտնում է The Washington Post-ը, այս տարվա մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ որպես ամրացում մտադիր է Աֆղանստան ուղարկել 21 հազար ամերիկացի զինծառայողների։ Թերթի տվյալներվ, այժմ Սպիտակ տունն անսպասելիորեն որոշել է այդ երկիր ուղարկել եւս 13 հազար զինվորականի։ Այսպիսով, ամերիկյան ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում կամրացվի 34 հազար հոգով։
ԱՄՆ Աֆղանստանի հետ պատերազմում է ութ տարի։ 2009թ. գարնանը նախագահ Բարաք Օբաման այդ երկիր է ուղարկել 21 հազար լրացուցիչ զինծառայողներ, այնտեղ գտնվող արդեն 68 հազարի կողքին։ Օբաման նաեւ որոշում է ընդունել աֆղանական բանակի եւ անվտանգության ուժերի պատրաստվածության համար Աֆղանստան ուղարկել 4 հազար զինվորական հրահանգիչ:




























