ԱՄՆ-ն այս տարի նախատեսում է Աֆղանստանից դուրս բերել 10 հազար զինվորական` արդեն հաջորդ ամսվանից սկսելով այդ երկրում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ժողովրդին ուղղված ուղերձում:
«Մինչեւ հաջորդ ամառ Աֆղանստանից վերադարձած զինվորականների թիվը կկազմի 33 հազար: Որից հետո մեր զինվորականները կշարունակեն վերադառնալ տուն այն չափով, որքանով որ աֆղանները կստանձեն լիազորությունը (անվտանգության ապահովման)», -ասել է Օբաման:
Նա նշել է, որ հուլիսից սկսելով զորքերի դուրս բերումը` կատարում է 2009 թ. տված խոստումը: «2014 թ-ին փոխանցման գործընթացը կավարտվի, եւ աֆղան ժողովուրդն արդեն ինքը պատասխանատու կլինի սեփական անվտանգության ապահովման համար»,- ընդգծել է Օբաման:




























