ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նոր ղեկավար է ընտրվել քաթարցի դիվանագետ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերը, այս մասին գրել է «RBK»-ն:
57-ամյա դիվանագետը նախկինում ՄԱԿ-ում Քաթարի դեսպանն էր: Այժմ Ա. Նասերը կդառնա ՄԱԿ-ի 66-րդ նստաշրջանի ղեկավարը, որը պետք է բացվի սեպտեմբերին: Նա այդ պաշտոնում կփոխարինի շվեյցարացի Յոզեֆ Դայսային:
Գլխավոր Ասամբլեան` ՄԱԿ-ի գլխավոր խորհրդակցական, դիրեկտիվ եւ ներկայացուցչական մարմինն է: Ասամբելան բաղկացած է ՄԱԿ-ի 192 անդամներից եւ ծառայում է որպես ֆորում` ամբողջական սպեկտրի միջազգային հարցերի բազմակողմ քննարկումների համար, որոնք ընդգրկված են Կանոնադրության մեջ:
Ասամբլեան հավաքվում է տարեկան նստաշրջանին` սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր, իսկ դրանիս հետո` ըստ անհրաժեշտության:




























