Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ հայանքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ հետախուզում է հայտարարել ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի նկատմամբ:
Հարություն Առաքելյանը նաեւ «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրենն է: «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել գումարի բռնագանձման պահանջի հայցադիմում ընդդեմ «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի: Ըստ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության` ՍՊԸ-ն «Նաիրիտ» ընկերության հետ կատարել է մի շարք գործարքներ, որի արդյունքում առաջացել է 6մլն 528 հազար 704 ՀՀ դրամ պարտավորություն «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ:
ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատարան չի ներկայացել, եւ դատավոր Ռուբեն Ափինյանը նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը երեկ հայտարարել է, թե «Նաիրիտի» իրական սեփականատերը վարչապետն է իր եղբայրների հետ եւ խայտառակ ապօրինություններ է կատարել «Նաիրիտում»:



























