«Մահմեդական աշխարհ» տերմինը հստակեցման կարիք ունի: Ամբողջ մահմեդական աշխարհը չէ, որ ցանկանում է քարտեզի վրայից ջնջել Իսրայել պետությունը կամ հարձակվել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների վրա, ամբողջ մահմեդական աշխարհը չէ, որ շահագրգռված է բոլոր անհավատների սպանության մեջ: Այս մասին իր հոդվածում գրում է The Tool Shed Group LLC (Կալիֆոռնիա) վերլուծական կենտրոնի փորձագետ Ջեյս Կացը:

Կասպից ծովի արեւելքում գտնվող մահմեդական երկրների մեծամասնությունը` Ղազախստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը առավելապես աշխատում են իրենց նավթային ու գազային հարստություններն օգտագործելով՝ զարգացնել իրենց երիտասարդ ազգը, քան ֆինանսավորել ահաբեկչությունը:

«Վերջերս ես մասնակցել եմ համատեղ ճեպազրույցի, որտեղ ներկա էին Իսրայելի գլխավոր հյուպատոս Յակով Դայանը եւ Ադրբեջանի հյուպատոս Էլին Սուլեյմանովը: Երկու դիվանագետները քննարկեցին երկկողմ սերտ հարաբերությունները, նաեւ ադրբեջանական եւ իսրայելական ձեռնարկությունների համատեղ նախագծեր»,- նշել է Կացը: