Բուրսայում լուրեր են պտտվում, որ հոկտեմբերի 14-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղին «Բուրսասփոր» ակումբի երկրպագուները անակընկալ են պատրաստել: Նրանք որոշել են Թուրքիա-Հայաստան խաղի ընթացքում ամբողջ տրիբունաներով երգել Թուրքիայում չատ սիրված հայկական «Սարի գելին» երգը: Ինչպես Բուրսայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, «Բուսասփորի» երկրպագուները ցանկանում են այս երգը երգել որպես համերաշխության ուղերձ:

Հիշեցնենք, որ այս երգի մեղեդին հարազատ է հայերի համար: Ընդ որում, սա Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի սիրած երգն էր, որը հնչում է նրա հիշատակին կազմակերպվող բոլոր միջոցառումների ժամանակ:

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին, երբ Հայաստանի հավաքականը ժամանեց Բուրսայի Յենիշեհիր օդանավակայան, «Բուրսասփորի» երկրպագուները ծաղիկներով դիմավորեցին հայ ֆուտբոլիստներին: