Թուրքական Haberx կայքէջի փոխանցմամբ՝ հայ եւ թուրք երիտասարդները հավաքվել են Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող միակ հայկական Վագըֆլը գյուղում: Մասնակիցներից Նելլի Մինասյանը ասել է, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները դրական են երկու երկրների հարաբերություններում, եւ այսուհետ հարաբերությունները ավելի են լավ են լինելու: Հավաքված երկու երկրների երիտասարդների ներկայացուցիչները որոշել են, որ երկարաժամկետ համագործակցություն ապահովելու համար «ճանապարհային քարտեզ» պատրաստեն:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, հավաքի ավարտին հայ եւ թուրք երիտասարդները ներկա կլինեն հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:




























