Որոնք են Հայաստանի սահմանները, ովքեր են ՀՀ քաղաքացիները ու որ երկրի քաղաքացիներն են Արցախում բնակվողները: Նման հարցադրումներովէ  է հանդես եղել քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ֆեյսբուքյան գրառումը:

«Եթե Հայաստանն ունի քաղաքական ղեկավարություն, ապա

- որոնք են Հայաստանի սահմանները,

-ովքեր են Հայաստանի քաղաքացիները ու որ երկրի քաղաքացիներն են Արցախում բնակվողները, նաև այնտեղից Հայաստան գաղթածները,

- որն է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը,

- ովքեր են Հայաստանի դաշնակիցները,

- որ անվտանգության համակարգի մեջ ենք մտնում,

- որն է մեր ազգային շահը, ինչ հետաքրքրություններ ունենք հարևան երկրներում և ինչ քաղաքականություն ենք վարում նրանց նկատմամբ,

- ինչ իրավունքներ ու ինչ պարտականություններ ունեն քաղաքական կուսակցությունները, որոնք են այն կարմիր գծերը, որոնք անցնելուց դեպքում կպատժվեն և ինչպես կպատժվեն, որ օրենքներով,

- եթե կան կուսակցություններ, որոնք իրենց գործողություններով ու խոսքերով խախտում են ազգային անվտանգության ռազմավարությունն, ապա ինչպիսինն պետք է լինի նրանց քաղաքական ճակատագիրը, կան նման հոդվածներ կուսակցությունների մասին օրենքում, կամ օրենսդրության մեջ,

- ինչ պահանջներ ու ակնկալիքներ ունի այդ ղեկավարությունն Հայաստանի քաղաքացիներից, ինչ ուղերձներ է հղում քաղաքական ղեկավարությունն իր քաղաքացիներին:

Եթե մենք չունենք նման քաղաքական ղեկավարություն, որն ունի այս հարցերի պատասխաններն, ապա իշխանության հավակնություն ունեցող ուժերն արդյոք ունեն այս հարցերի պատասխանները, որոնք մենք կլսենք քարոզարշավի ժամանակ:

Մենք անձեր ենք ընտրելու, թե ապագայի նախագծեր:

Հ.Գ. Հարցերը կարող եք ինքնուրույն շարունակել, ցուցակը բաց է: