Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի 5 -ամյա աշխատանքային պայմանագիրը լուծարելու վերաբերյալ:

Նախարարի համապատասխան մեկ այլ հրամանով Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Վարդեւան Գրիգորյանը` մինչեւ համապատասխան կարգով ընտրությունների անցկացումը:

Ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի դիմում-հայտերը կներկայացվեն հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 25-ը, իսկ սույն թվականի սեպտեմբերի 3-ին տեղի կունենա բաց մրցույթ` ռեկտորի թափուր պաշտոնի համար: Վարդեւան Գրիգորյանը  հավանական է համարում, որ նույն տեղի համար առաջադրվողներ լինեն: «Անսահմանափակ թվով կարող են առաջադրվել:

Բայց հատուկ պայմաններ կան, պետք է գիտական կոչում ունենան, մանկավարժական 10-ամյա գործունեություն: Ես նորից կառաջադրեմ իմ թեկնածությունը եւ հույս ունեմ, որ նորից առաջիկա 5 տարում կլինեմ մանկավարժականի ռեկտոր»,-ասել է Վարդեւան Գրիգորյանը: