Մենք գիտենք, որ Հայաստանում, Ադրբեջանում եւ հետխորհրդային տարածքի որոշ այլ երկրներում կան, այսպես կոչված, բիոլաբորատորիաներ՝ հիվանդությունների վերահսկման կենտրոններ: Դրանք, ըստ էության, այդ պետությունների սանիտարահամաճարակային հսկողության մարմիններն են, որոնք փոխանցվել են Միացյալ Նահանգների վերահսկողությանը: Այս մասին մայիսի 19-ին Եվրասիական տարածքում կենսաբանական բնույթի սպառնալիքներին նվիրված ռուս-հայկական խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց «Ռիդուս» գործակալության ներկայացուցիչ Ալեքսանդր Ալեքսանդրովսկին:
Նրա խոսքով՝ Պենտագոնի կողմից ԱՊՀ երկրներում կենսաբանական լաբորատորիաների կառուցումը սրվում է այդ երկրների կառավարությունների քրեական անհոգության ու անպատասխանատվության պատճառով:
«Այդ երկրները մարտական շտամների եզակի հավաքածուներ են հանձնել Պենտագոնին, որոնց մշակման ուղղությամբ խորհրդային գիտնականներն աշխատել են տասնամյակներ շարունակ: Մենք տեսնում ենք, որ համավարակի ընթացքում այդ լաբորատորիաների գործունեությունը ոչ մի օգուտ չի բերել այդ երկրներին»,- ասել է նա:
Ալեքսանդրովսկին հավելել է, որ կենսաբանական զենքի բալանսը խախտվել է հօգուտ ԱՄՆ-ի, որը շարունակում է աելացնել կենսաբանական զենքի մշակումը եւ արտադրությունը, ինչպես նաեւ մահացու զենք են տեղակայում պատերազմի հնարավոր թատերաբեմերի տարածքներում:
«Առանց համակարգված աշխատանքի, ցանկացած պետություն հեշտությամբ կարող է բիո եւ ագրոահաբեկչության զոհ դառնալ»,- շեշտել է նա:





























