ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Սիրիային հանել զորքերը Թուրքիային սահմանամերձ շրջաններից:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, սիրիացի զինծառայողների առկայությունն այդ տարածքներում վատթարացնում է առանց այդ էլ ծանր իրավիճակը փախստականների հետ, ավելացնում թուրքերի հետ բախման հավանականությունը: Քլինթոնը նկատել է, թ պաշտոնական Վաշինգթոնը դիտարկում է այդ իրավիճակը որպես ծայրահեղ եւ մտահոգիչ:

Նա համոզմունք է հայտնել է, որ սիրիացի զինվորականները պետք է անհապաղ դադարեցնեն սադրանքները տարածաշրջանում, հաղորդում է RBC-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, սիրիական զորքերը հունիսի 23-ին կենտրոնացել են Թուրքիայի հետ սահմանին, փախստականների հետ ճամբարի մերձակայքում, որտեղ մոտ 10 մարդ էր գտնվում, եւ հատուկ գործողություն են իրականացնում: