Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին կոչ է արել ընդդիմադիր ուժերին ստորագրել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջը:

Թբիլիսիում նախագահական նստավայրի առջեւ կայացած ճեպազրույցում վրացի լեյբորիստների առաջնորդը պահանջել է իմպիչմենթի ենթարկել նախագահ Սահակաշվիլիին եւ հայտարարել է, թե համապատասխան փաստաթուղթն ուղարկվելու է ընդդիմադիր բոլոր կուսակցություններին ստորագրելու համար:

Նաթելաշվիլին կարծում է, որ բոլոր կուսակցությունները, որ հավակնում են ընդդիմադիր կոչվելու, պետք է ստորագրեն այն:

Նրա խոսքով, երկու տարի առաջ լեյբորիստները դիմել էին խորհրդարանին պահանջելով իմպիչմենթի ենթարկել Սահակաշվիլիին, բայց փաստաթուղթը չէին ստորագրել անգամ ընդդիմության ներկայացուցիչները: