Իրանը հայտարարել է լրտեսական երեք ցանցի ոչնչացման մասին Արեւմտյան Ադրբեջան հյուսիսարեւմտյան նահանգում։
Արեւմտյան Ադրբեջան նահանգի հետախուզական վարչության գլխավոր տնօրենն ասել է, որ անվտանգության եւ հետախուզության ուժերը հյուսիսարեւմտյան նահանգում հայտնաբերել եւ ոչնչացրել են լրտեսական երեք ցանցի անդամների, որոնք ցանկանում էին հարված հասցնել իսլամական հանրապետությանը եւ ստեղծել անկայունություն երկրի ներսում, տեղեկացնում է Mehr-ը։
Նա հավելել է, որ վերջին 58 օրերի ընթացքում «Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ԻԼԻՊ-ի եւ վահաբականության հետ կապված ահաբեկչական խմբերի անդամների, որոնք երկիր էին թափանցել դիվերսիոն գործողություններ կատարելու համար»։





























