Երեւանում, այսօր՝ մայիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հակոբյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։





























