Թուրք արդյունաբերողների եւ գործարարների միությունը իր աջակցություն է հայտնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրություններին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը:

Թուրք արդյունաբերողների եւ գործարարների միությունը կարեւորել է հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, իր գոհունակությունն է հայտնել գործընթացի կապակցությամբ եւ իր աջակցությունը հայտնել որոշակի օրացույցային ժամկետներում երկու երկրների միջեւ համաձայնությանը:

Հիշեցնենք, որ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները դեռ պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: