Ամենահարուստ չինացիներից մեկը՝ KE Holdings անշարժ գույքի ընկերության հիմնադիր Ցզո Հուեյը, հանկարծամահ է եղել հինգշաբթի, մայիսի 20-ին, գրում է Bloomberg-ը:
14,8 միլիարդ դոլար կարողություն ունեցող գործարարը, որի ընկերությունը 2020 թվականին հաջող IPO է անցկացրել Նյու Յորքում, կյանքից հեռացել է 50 տարեկան հասակում: KE Holdings կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, Չինաստանի թոփ-15 գործարարներից մեկը մահացել է «հիվանդության անսպասելի սրումից»:
Ցզոն ծնվել է 1971 թվականին՝ ՉԺՀ-ի Շենսի նահանգում, 1992 թվականին ավարտել է Պեկինի քիմիատեխնոլոգիական համալսարանը: Առաջին կարողությունը, ըստ չինական լրատվամիջոցների, նա ձեռք է բերել ապահովագրական բիզնեսից: Այնուհետեւ 2001-ին նա հիմնել է իր առաջին անշարժ գույքի ընկերությունը՝ Beijing Lianjia Real Estate Brokerage-ը: 2018-ին Հուեյը ստեղծել է KE Holdings-ը եւ գործարկել Beike-ը` Չինաստանի բնակարանային գործարքների եւ ծառայությունների ամենամեծ հարթակը` դառնալով երկրի ամենաազդեցիկ գործարարներից մեկը:





























