ՀՅԴ-ն 2013-ի նախագահական ընտրություններին կմասնակցի միայնակ։ Այս մասին հունիսի 24-ին՝ ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային  ժողովի ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ռուստամյանը նշեց, որ բոլոր ընտոթյուններին ՀՅԴ-ն ինքնուրույն է գնում, առաձին մասնակցության տրամաբանությամբ։ «Սակայն ընդհանուր ժողովի ժամանակ այդ հարցը չի քննարկվի, քանի որ նման հարցերը քննարկում է կուսակցության Գերագույն  մարմինը»։

Նշենք, որ հունիսի 24-ին Երեւանում մեկնարկել է ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովը։ Հրավիրյալների թվում են ինչպես կոալիցիոն ուժերի, այնպես էլ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։ Նիստը մեկնարկել է ՀՅԴ վերջին երեք տարիների գործունեության մասին պատմող ֆիլմով։ Նիստը, որը կանցկացվի ավանդական փակ ռեժիմով, կշարունակվի մի քանի օր։