Հայաստանի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Բելառուսի ներկայացուցիչները էներգետիկայի հարցերով ենթահանձնակատար Գյունտեր Էտտինգերի ներկայությամբ ստորագրել են հռչակագիր, ըստ որի` համաձայնվում են ատոմակայանների սթրես-թեսթ անցկացնել:
Երկրները թեսթավորումն անցկացնելու են Եվրամիության մշակած ընթացակարգերով: Սթրես-թեստերի նպատակն է գնահատել եվրոպական գործող 143 ատոմակայանների ամրությունը:
Սթրես-թեստեր անցկացնելու որոշումը միաձայն կայացվել է ԵՄ երկրների կողմից մարտին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո:
Այսօր Եվրոպայում ատոմային էներգետիկան գործում է 14 երկրներում, որոնցից խոշորագույնը Ֆրանսիան է: Այնտեղ գործում են 58 ռեկատորներ: Ռուսաստանում` 32 ռեակտորներ, Ուկրաինայում` 15, Շվեյցարիայում` 5: Ինչպես ավելի վաղ հայտնել էր էներգետիկայի հարցերով եվարհանձնակատար Գյունտեր Էտտինգերը, սթրես-թեսթերն իրականացվել են երեք փուլերով` ատոմակայանների օպերատորների, ազգային ատոմային գործակալությունների եւ եվրոպական մակարդակով` Եվրահանձնաժողովի ու Եվրոպայի Խորհրդի կողմից»:
Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում եւ գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ: ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1980թ.: 1989թ.` երկրաշարժից հետո այն կանգնեցվել էր, իսկ 1995-ին` կրկին վերագործարկվել:




























