Ռուսաստանը ձգտում է եւ կձգտի բարելավել հարեւան երկրներից ժամանող աշխատանքային միգրանտների հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իր հերթին, Ռուսաստանը ձգտում է եւ կձգտի առավելագույնս բարելավել օտարերկրյա պետություններից մեզ մոտ աշխատելու եկող քաղաքացիների համար պայմանները, եւ իհարկե, առաջին հերթին ԵԱՏՄ անդամ պետություններից»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ մոտ ժամանակներս կգործարկվի «Աշխատանք առանց սահմանների» միասնական ինտերնետային համակարգը եւ համապատասխան հավելված, որը թույլ կտա առցանց ձեւակերպել աշխատանքի տեղավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: