Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները քննարկել են գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, փոխանցում է BelTA-ն:
«Միջոցառման փակ մասի շրջանակներում քննարկվել են գազի շուկայի խնդիրները: Դուք գիտեք, որ գազի շուկայի ձեւավորման հայեցակարգ եւ համապատասխան ծրագիր է պատրաստվել եւ ընդունվել: Այս թեման մեր երկրի նախագահի կողմից մատնանշվել էր դեռ 2018 թվականին: Հիմնական ասպեկտները ԵԱՏՄ-ում առկա բոլոր սուբյեկտների համար գազի շուկա մուտքի հավասարությունն է: Եվ այդ ժամանակ գազի փոխադրման սակագների հետ կապված հարցերը վերջնականապես համաձայնեցված չէին: Եվ պետությունների ղեկավարները համաձայնել են, որ այդ բոլոր ասպեկտները կարտացոլվեն նախապատրաստվող միջազգային պայմանագրում»,- ասել է Պետրիշենկոն:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն այս համաձայնագրի նախագիծը ներկայացրել էր ապրիլին: «Մեր Նախագահի առաջարկով, եւ դրան կողմ են հանդես եկել բոլոր պետությունների ղեկավարները, փորձագիտական մակարդակում, կառավարության մակարդակում առարկայական մշակման համար բավարար ժամանակ չկա: Այդ պատճառով մենք պայմանավորվեցինք, որ առարկայականորեն այս առանցքային լուծումների մասով փորձագետները համապատասխան մոտեցումներ կմշակեն: Իհարկե՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտիվ մասնակցությամբ: Եվ հաջորդ նիստին, որը նախատեսված է այս տարվա երկրորդ կեսին, նրանք կներկայացնեն համապատասխան մոտեցումներն եւ առաջարկությունները՝ պետության ղեկավարների մակարդակով բովանդակային քննարկման համար»:





























