Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին առաջարկել է վերսկսել կանոնավոր ուղեւորափոխադրումները եւ երկաթուղային հաղորդակցությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակի կայունացումը՝ կարծում ենք, որ եկել է ժամանակը կանոնավոր օդային եւ երկաթուղային ուղեւորափոխադրումների վերականգնման համար»,- ասել է նա ուրբաթ Գերագույն եվրասիական խորհրդի նիստին, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ռեժիմում:
Հանդիպման ընթացքում Միրզիյոեւը նաեւ հայտարարել է, որ տրանսպորտի եւ տարանցման ոլորտը «խթան է տնտեսական կապերի խորացման համար»: Այս կապակցությամբ Ուզբեկստանի նախագահը շեշտել է ԵԱՏՄ ներսում բեռների անցկացումը պարզեցնելու անհրաժեշտությունը:





























