«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարն այսօր զգալի արժեզրկում ունեցավ: 36 գործարքների արդյունքում 1 դոլարի միջին փոխարժեքը կազմեց 372.76 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեզրկվեց 1.17 կետով կամ 0.31 տոկոսով: Սա վերջին ամիսներին դոլարի անկման ամենաբարձր տեմպերից մեկն է, զիջում է միայն հունիսի 16-ի անկմանը (0.33 տոկոս):

Ընդհանուր առմամբ վաճառվել է 4.35 մլն դոլար: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի նկատմամբ պահանջարկը չի գերազանցել 372 դրամը: Առայժմ հայտնի չէ` արդյո՞ք Կենտրոնական բանկը միջամտել է փոխարժեքին:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն էժանացել է 1 դրամով: Փոխանակման կետերը գնումն իրականացնում են 372 դրամով, վաճառում` 374-ով: