Մինչ ամբողջ աշխարհը շարունակում է անհուս պայքար մղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ, կոմունիստական Չինաստանում մեծահարուստների թիվն աճում է: Ներկայումս այդ երկրում ավելի շատ դոլարային միլիարդատերեր կան, քան որեւէ այլ երկրում` բացառությամբ ԱՄՆ-ի:
Ըստ «Հուրուն» հետազոտական կենտրոնի այսօր հրապարակած զեկույցի` Չինաստանը ներկայումս ունի 130 հայտնի միլիարդատերեր, մինչդեռ անցած տարի նրանց թիվը 101-ն էր:
Նշենք, որ «Ֆորբս» հանդեսի տվյալներով` ԱՄՆ-ում կա 359 միլիարդատեր, Ռուսաստանում` 32, Հնդկաստանում` 24:
Չինաստանի մեծահարուստներից ամենահարուստը էլեկտրական ավտոմեքենաների եւ մարտկոցների արտադրությամբ զբաղվող Ուանգ Չուանֆուն է, ում կարողությունը գնահատվում է 5,1 միլիարդ դոլար:



















