Covid-19-ի հազվագյուտ, կյանքին սպառնացող բարդությունները, կարծես թե, սրվում են Հնդկաստանում՝ ստեղծելով խնդիրների նոր ալիք մի երկրում, որտեղ արդեն չի բավականացնում թթվածինը եւ վիրուսի դեմ պայքարելու այլ պարագաներ, հաղորդում է Independent-ը:
Դեղագործները նախազգուշացնում են կարեւորագույն դեղամիջոցների պակասի մասին` ինվազիվ սնկային վարակի բուժման համար, որը ախտահարում է թույլ իմունային համակարգ եւ շաքարախտ ունեցողներին:
Հնդկաստանի ամբողջ տարածքում երեխաների մոտ վտանգավոր բորբոքային ախտանիշի դեպքերի աճը, որը նկատվում է նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, առաջիկա շաբաթների ընթացքում մանկական մահացու ելքով հիվանդությունների հավանական ազդարարողն է:
Covid-19-ով պացիենտների մոտ նախկինում հազվագյուտ «օպորտունիստական» սնկային վարակ էր համարվող մուկորմիկոզը դարձել է բազմաթիվ երկրորդական հիվանդությունների հիմնական պատճառ:
Միայն Մահարաշտրայում հաշվվում է «սեւ բորբոս» անվանումով հայտնի այս հիվանդությամբ 1500 պացիենտ, եւ իշխանությունները շաբաթական 200 նոր դեպք են սպասում: NDTV-ի հաղորդմամբ՝ շուրջ 90 դեպք մահացու է եղել:
Էժանագին ստերոիդային դեղամիջոցները, որոնք օգտագործվում են կորոնավիրուսի հանդեպ ուռճացված բորբոքային ռեակցիան հանելու համար, օգնել են կանխել մուկորմիկոզի դեպքերը, ասել է Լինա Մենգանին, ով Ասիայում հիմնական դեղամիջոցներին «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության օգնության խմբի հասանելիությունն ապահովող ընկերության տարածաշրջանային ղեկավարն է:
Մասնագետների կարծիքով, մուկորմիկոզ սնկային հիվանդությունը ախտորոշվում է կորոնավիրուսային վարակով տառապող այն պացիենտների մոտ, ովքեր եղել են վերակենդանացման բաժանմունքում եւ երկար ժամանակ ստերոիդներ կամ թթվածնային օժանդակություն են ստացել: Այս հիվանդությունը հանդիպում է նաեւ դիաբետիկների մոտ, ովքեր երկար ժամանակ ստերոիդների մեծ չափաբաժիններ են ստանում: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հնդկաստանում առնվազն 7250 մարդ վարակված է «սեւ բորբոսով»:





























