Virgin Galactic-ի Unity հրթիռային ինքնաթիռը կատարել է երեք խոշոր փորձնական թռիչքներից առաջինը, գրում է ВВС-ն:

Դրանցից հետո, եթե ամեն ինչ ընթանա ըստ նախանշված ծրագրի, բրիտանացի ձեռնարկատեր Ռիչարդ Բրենսոնը, ով գլխավորում է Virgin-ը, կարող է սկսել կոմերցիոն թռիչքները: Unity-ի արձակումն իրականացրել է երկու օդաչու` NASA-ի նախկին տիեզերագնաց Սի Ջեյ Սթերքոուն եւ Galactic-ի ավագ օդաչու Դեյվ Մաքքեյը: Նրանց ղեկավարությամբ օդանավը կարողացել է բարձրանալ 89 կիլոմետր, ինչից հետո ուղեւորվել է Երկիր: Երկրի սահմանը տիեզերքի հետ գտնվում է 100 կմ բարձրության վրա:

Տիեզերքի հետ սահման թռիչքին արդեն վճարված տոմսերով սպասում է մոտ 600 ապագա ուղեւոր:

Նրանց թվում կան հայտնի դերասաններ եւ երաժիշտներ: Բայց մինչ նրանք կկարողանան տիեզերանավ մտնել, հրթիռային ինքնաթիռը պետք է ստանա բոլոր անհրաժեշտ լիցենզիաները: Դա պետք է տեղի ունենա մինչեւ այս տարվա ավարտը: