Միանգամայն անընդունելի է Աթենքից Վիլնյուս ուղեւորվող ինքնաթիռին ստիպել վայրէջք կատարել Մինսկում: Այս մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Նրա խոսքով՝ բոլոր ուղեւորները պետք է հնարավորություն ունենան անհապաղ շարունակել իրենց ճանապարհը դեպի Վիլնյուս՝ անվտանգության երաշխիքով: «Օդային տրանսպորտի միջազգային կանոնների ցանկացած խախտում կարող է հետեւանքներ ունենալ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: