Ինգուշ «օրենքով գող» Ահմեդ Եվլոեւը, որը քրեական միջավայրում հայտնի է որպես Ահմեդ Սուտուլի, ֆինանսների նախարարությունից 189 000 ռուբլի է պահանջել՝ որպես փոխհատուցում բանտում անցկացրած լրացուցիչ 17 օրվա համար, եւ հայցեր է ներկայացրել գերատեսչությանը, հայտնում է Mash Telegram-ալիքը։
Հեղինակությունը գտնվում քննչական մեկուսարանում, քանի որ մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 210.1 հոդվածով («Քրեական հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու համար»): Նախկինում նա ձերբակալվել է թմրանյութեր պահելու համար: Տղամարդը հերքում է իր մեղքը:
Որոշ ժամանակ անց պարզվել է, որ նա մեկուսարանում մի փոքր ավելի է անցկացրել, քան ենթադրվում էր՝ առաջին անգամ երեք լրացուցիչ օր, երկրորդ անգամ՝ երկու շաբաթ:
Mash-ի տվյալներով՝ Եվլոեւը Ինգուշեթիայի միակ թագադրված «օրենքով գողն» է: Բացի այդ, 2017-ին նրան բռնել էին սփայսի տոպրակով, որի քանակը համապատասխանում էր խոշոր չափերին, եւ որի համար նախատեսված է մինչեւ 10 տարվա ազատազրկում:





























