Մայիսի 23-ին, հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամու և փոթորկի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել նաև ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող շենք-շինություններին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փոթորկի հետևանքով «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող մոտ 200 մետր երկարության շինության թիթեղյա տանիքը քամին պոկել ու շպրտել է մի քանի մետր։

Թիթեղների որոշ հատվածներ շպրտվել են 100-150 մետր, մի քանի թիթեղներ էլ կպել էին հարևանությամբ տեղադրված բարձրավոլտ էլեկտրալարերին։ Օպերատիվորեն ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր վերացնում են խնդիրը և հեռացնում են թիթեղները։