Չինաստանը հուսով է, որ Հայաստանին ու Ադրբեջանին կհաջողվի իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծել: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզիանը:
Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են: «Մենք անկեղծորեն հույս ունենք, որ երկու կողմերն էլ կլուծեն իրենց տարաձայնություններն ու հակասությունները երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով եւ համատեղ կապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել»,- ասել է նա ճեպազրույցում:





























